Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Զարուհի Փոստանջյան. «Տանը նստել չկա»

Զարուհի Փոստանջյան. «Տանը նստել չկա»
06.12.2014 | 18:16

«Մոտ ապագայում մեզ սպասվելու են դժվարին օրեր: Թե սոցիալական վիճակն է վատթարանալու, թե քաղաքական ճգնաժամն է ավելի ցայտուն դառնալու»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ քաղաքական ուժերն իրենց մեջ պետք է իմաստուն որոշում կայացնեն և համախմբվեն:ա

Դիտվել է՝ 5942

Մեկնաբանություններ